Թուրքիայի Քասթամոնու քաղաքի շրջանում 4,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։

Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվածների և տուժածների մասին չի հաղորդվում: