Ես դիմելու եմ իմ գործընկերներին, որ մյուս շաբաթվա, կամ էն մյուս շաբաթվա ընթացքում մենք Երեւանից հարյուրավոր մեքենաներով գնանք Սյունիք. թող դիմացինը իմանա, որ մեր ժողովուրդը կանգնած է Սյունիքի համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հանրային հավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Եկեք այս հրապարակը դարձնենք մեր շտաբը, ամեն օր, ես ինքս գոնե երկու ժամ 5-7-ը, կլինեմ այստեղ: Եկեք հավաքվենք, քննարկենք: Պարտադիր չի հանրահավաք անենք:

Մեզ պետք է, որ ամեն մի թաղում, կոլեկտիվում ստեղծեն կոմիտեներ, ինքնակամ կազմակերպեք այդ կոմիտեները, հարեւանների հետ, խմբեր կազմեք, ջոկատներ կազմեք, մեր կենտրոնը այստեղ կլինի: Մի խումբը կգնա մի պատգամավորի հետեւից, մի խումբը կգնա մի ոստիկանի հետեւից»,-ասաց նա: