«Իսկանդեր» համալիրից հրթիռի արձակման հրամանը ստացվում է հետևյալ տեքստային հաղորդագրությամբ. «Անցնել 1-ին պատրաստվածության». զինվորականներն այն անվանում են «էսէմէս»: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին պատմել են հրթիռայինները Կուրսկի մարզում անցկացվող ուսումնավարժանքների ժամանակ:

Նշվում է, որ հաղորդագրությունը նաև անտեսանելի մաս ունի, որը պարունակում է թիրախի կոորդինատները, ինչպես նաև թվերի և սիմվոլների հավաքածու: SMS-ը ստանալուց հետո համալիրի խցիկում հաշվարկը սկսվում է, և ստացված ծածկագիրը մուտքագրվում է բորտ-համակարգչում:

«Այնուհետև հրամանատարը սեղմում է «Ռեժիմ» ստեղնը, որից հետո մեքենան գործում է ինքնուրույն. գործի է գցում հրթիռի գիրոսկոպները, իջեցնում է հենակները, բացում է տանիքը, բարձրացնում հրթիռն ու այդպես շարունակ»,- բացատրել են զինվորականները:

Հրթիռի արձակման նախապատրաստումը տևում է 8 րոպե, որից 7-ի ընթացքում հրամանը կարելի է փոխել: Արձակումից մեկ րոպե առաջ հրթիռի շարժիչում քիմիական ռեակցիա է սկսվում:

«Իսկանդեր» համալիրը նախատեսված է մինչև 500 կմ հեռավորությամբ հակառակորդի ծայրահեղ կարևոր օբյեկտները բարձր ճշգրտությամբ ոչնչացնելու համար: Հրթիռի թռիչքի արագությունը մոտ վեց անգամ գերազանցում է ձայնի արագությանը: