Գերմանիայում կորոնավիրուսային վարակից մեկ օրում մահացել է 556 մարդ, երկրում, ընդհանուր առմամբ, COVID-19-ի զոհերի թիվը հասել է 64 191-ի:
Այդ մասին վկայում են Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր, Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 320 093 դեպք, մեկ օրում գրանցվել է 9860 նոր դեպք: