
Այդ նպատակով նախապատրաստել էին Սորոսի ցանցի տակ գործող 4-5 կուսակցություն՝ ուլտրատեռորիստականից մինչև սահակաշվիլիական: Այդ կուսակցությունները պատրաստվում էին ընտրողներին խաբել հետևյալ սխեմայով՝ քննադատելով այսօրվա իշխանությանը, հավաքելով իշխանություններից դժգոհների ձայները և նախկին իշխանություններին՝ հավաքելով նախկինների վերադարձից վախեցողների ձայները: Այդ կուսակցությունները արդեն խորհրդարանի ներսում միավորվելու էին մեկ կալպակի տակ և վերջնականորեն զավթելու էին ՀՀ պետականությունը:
Սորոսականների ծրագրերը հօդս ցնդեցին: Արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ, որ Սորոսի գործակալական ցանցի սպասարկուները շատ շուտով հայտնվելու են ճաղերի ետևում դա ես ձեզ խոստանում եմ, իսկ ինչպես արդեն գիտեք, ես միշտ իրականացնում եմ խոստացածս: