Փետրվարի 12-ին, ժամը 09։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 63 հասցեի մոտակայքում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Թ․) վրաերթի է ենթարկել Կ․ Ս․-ին (ծնված 2004 թ․) և Կ․ Զ․-ին (ծնված 2004 թ․)։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Կ․ Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Կ․ Զ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։