Անցած տարի առաջին անգամ նախատեսել ենք Երեւանում տրոլեյբուսի գծի երկարաձգում 1,5 կմ հատվածով: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Դա Շիրակ-Արշատիսյան խաչմերուկում էր, որտեղ տրոլեյբուսները շրջադարձ էին իրականացնում: Կարծում եմ՝ մարտին կվերջացնենք եւ այդ գիծը Շիրակ փողոցն ամբողջությամբ կանցնի: Դա կլուծի 2 խնդիր. Եւ բնակիչների հասանելիության հարցը կլուծի, եւ Արտաշիսյան-Շիրակ խաչմերուկում խցանումներ չեն առաջանա, քանի որ շրջադարձը այդտեղ էր արվում»,-ասաց նա: