Մեծ Բրիտանիայում հայտնաբերված շտամը ցույց է տալիս, որ պատվաստանյութն ազդում է դրա վրա, սակայն այլ շտամներում փոփոխություններ կան, եւ այժմ գիտական ​​աշխատանքներ են տարվում` հասկանալու համար` պատվաստանյութերն արդյունավետ են, թե ոչ, ՌԲԿ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Նրա խոսքով` մշակողները հետեւում են նաեւ դրան եւ անալիզներ են անում` պարզելու համար արդյո՞ք չեզոքացնող հակամարմինները (որոնք հայտնվում են պատվաստումից հետո) ազդում են նոր շտամների վրա:

«Պետք է պատրաստ լինել շտամների առաջացմանը, որոնք պակաս զգայուն կլինեն գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ: Բայց մենք արդեն բազա ունենք, եւ հնարավոր կլինի փոփոխել պատվաստանյութերը: Իհարկե, պետք է զգույշ լինել, վիրուսը մուտացիայի է ենթարկվում, եւ այն կարող է ցանկացած պահի փոխել սպիտակուցը: Մեր ունեցած հակամարմինները պարզապես կարող են վրիպել: Դա կարելի է համեմատել թշնամու հետ, որը ուրիշ երկրում է հայտնվել, բայց փոխել է ձեւը, եւ ​​մենք չենք կարող նույնականացնել նրան: Հուսով ենք, որ վիրուսը հաճախ չի փոխի իր ձեւը»,- նշել է Մելիտա Վույնովիչը: