Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության՝ Չինաստանի Ուհան քաղաք այցելած փորձագետները քիչ հավանական են համարում SARS-CoV-2 կորոնավիրուսի լաբորատոր ծագումը, դրա հետ մեկտեղ բիոահաբեկչության վարկածը չի դիտարկվում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ից ԱՀԿ-ի խմբի փորձագետ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Դեդկովը:

«Աշխարհում եղել են լաբորատորիայից (վիրուսների) արտահոսի դեպքեր: Նման իրադարձություններից յուրաքանչյուրը կապված Է կանոնակարգի խախտման հետ: Բայց եթե ամեն բան ճիշտ Է արված, ապա Էքսցեսի հավանականությունը հասնում Է զրոյի: Մենք չենք ասում, որ արտահոս չԷր կարող լինել, ասում ենք, որ դա շատ քիչ հավանական Է»,- Դեդկովն ասել Է հարցազրույցում, որը փետրվարի 12-ին հրապարակվել Է «Իզվեստիա» թերթում:

Նա նշել Է, որ «Ուհանի վիրուսաբանական լաբորատորիայում աշխատող մարդկանց մոտ SARS-CoV-2 կորոնավիրուսով ախտահարման ոչ մի հետք չի հայտնաբերվել, որի արդյունքում առաջացրել Է COVID-19-ի հիվանդության համավարակը: Հրատարակության այն հարցին, թե դա կարող Էր դիվերսիա լինել, ԱՀԿ-ի փորձագետը բացասական պատասխան Է տվել:

«Նման դիվերսիա իրականացնելու համար հարկավոր Էր այդ վիրուսն ինչ-որ տեղից վերցնել: Իսկ մենք փնտրում ենք դրա աղբյուրը եւ չենք գտնում: Հետո, այդպիսի վնաս հասցնելու համար դա, իմ տեսակետից, ամենահարմար ինֆեկցիոն գործակալը չԷ, քանի որ այդ վարակի տարածումը չի վերահսկվում: Իսկ եթե դուք չեք վերահսկում ձեր զենքը, ապա ի՞նչ օգուտ դրանից: Նման բիոահաբեկչությունն իմաստ չունի»,-պարզաբանել Է Դեդկովը: ԱՀԿ-ի փորձագետները Չինաստանում զբաղվում Էին վիրուսի ծագման ուսումնասիրությամբ: Նրանք աշխատանքի ձեռնամուխ եղան հունվարի 28-ին այն բանից հետո, երբ Չինաստան ժամանողների համար պարտադիր երկշաբաթյա կարատին անցան: Աշխատանքի ընթացքում նրանք ծանոթացել են Ուհանի մի շարք քաղաքային շուկաների իրադրությանը, այցելել են մի քանի հիվանդանոցներ, կենդանիների հիվանդությունների կենտրոն եւ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: