ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխին դուրս են գրել Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցից, որտեղ նա կորոնավիրուսով տեղափոխվել էր դեկտեմբերի վերջին:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Պետերբուրգի Դրամատիկական մեծ թատրոնի տնօրեն Տատյանա Արխիպովան: Նրա խոսքով՝ դերասանուհին իրեն լավ է զգում:

«Եթե Ամանորն ու Սուրբ ծնունդը տանը նշելու նրա երազանքը չիրականացավ, ապա չինական Նոր տարին նա այսօր կնշի ջերմ ընտանեկան շրջապատում»,- ասել է Արխիպովան՝ շնորհակալություն հայտնելով Ֆրեյնդլիխին բուժած մասնագետներին:

Հիշեցնենք, որ դերասանուհին հոսպիտալացվել էր դեկտեմբերի 25-ին: Մի ամիս շարունակ նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքի պալատում, իսկ հունվարի 26-ին՝ տեղափոխվել բուժական բաժանմունք: