2020 թվականին IT ոլորտում կայուն աճ ենք ունեցել՝ 20,6 տոկոս, եւ ստեղծվել է 3400-ից ավելի աշխատատեղ, 22 տոկոսով աճել է աշխատատեղերի թիվը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, կառավարության նիստում նշեց ԲՏԱ նախրար Հակոբ Արշակյանը:

«Այս պահին 18400 աշխատակից կա ոլորտում: 102 նոր ընկերություններ պետության կողմից արտոնագիր են ստացել հարկային արտոնություններ ունենալու համար»,-ասաց նա:

Նշվեց, որ կառավարության որոշմամբ 64 ստարտափ ընկերությունների դրամաշնորհներ կտրվեն՝ 10-20 մլն դրամի սահմաններում: