Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էին: Այստեղ էր նաև Նիկոլ Փաշինյանի նորանշանակ ստոմատոլոգ օգնական Գագիկ Իսախանյանը: «Ես կանգնած եմ ծնողների կողքին, ինֆորմացիա փոխանցող չեմ: Իմ համար կապ չունի՝ ոչ պաշտոն, ոչ մի բան»,- ասաց նա՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ծնողներին ինչ-որ ինֆորմացիա՞ է փոխանցում, թե՞՝ ակցիային մասնակցելու:

«Որ ինձ ճանաչեիք, նման հարցեր չէիք տա. ուղղակի առանց հիմնավորելու՝ շատ բաներ են գրում իմ անձի վերաբերյալ, որն արդեն աբսուրդի է հասնում»,- ասաց նա: Հարցին՝ կիսո՞ւմ եք մասնակիցների կարծիքը, որ Կառավարությունը դանդաղում է, որոշ դեպքերում՝ անգործության է մատնված, ասաց՝ բոլոր տեղերում էլ թերացումներ կան. «Թերացումները պետք է գտնենք ու վերահսկենք»: