Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն ավելացել է 15.038-ով` կազմելով ընդհանուր 4.027.748 դեպք, վկայում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Վերջին 24 ժամվա ընթացքում ՌԴ 84 մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 038 նոր դեպք, այդ թվում 1.672-ը (11.1 տոկոս)` առանց կլինիկական դրսեւորումների:

Հանրապետությունում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4.027.748 դեպք: Աճի տեմպը 0.37 տոկոս է կազմել:

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ից մահվան 553 դեպք, որից 61-ը` Մոսկվայում: Համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է մահվան ընդհանուր 78 687 դեպք: