Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը տեղեկացված չէ Ադրբեջանի հետ ինչ-որ լրացուցիչ փաստաթղթերի մասին:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում կայացած կառավարության ժամին այս թեմայի մասին հայտարարել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով` Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություն կա:

Փետրվարի 11-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արա Այվազյանն ասաց, որ տեղյակ է երկու փաստաթղթի գոյության մասին` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի. այլ փաստաթղթերի մասին իրեն հայտնի չէ: