Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում բեկումնային պահ է սկսվել, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Նա համապատասխան հայատարարությունը նկատարել է VI համաբելառուսական ժողովրդական ժողովի շրջանակում:

Նրա խոսքով՝ Բելառուսը բախվել է լուրջ իրադարձությունների, որոնք համեմատելի են պատմության սակավաթիվ իրադարձությունների հետ:

«Ժամանակակից շրջանը կարելի է համեմատել Խորհրդային Միության փլուզման եւ դրա հետեւանքների հետ»,- շեշտել է Լուկաշենկոն:

Պետության ղեկավարը հավելել է, որ Բելառուսի վրա հարձակվել են դրսից, որը, ըստ նրա, ընթացել է «բլից-կրիգի սկզբունքով»: