Կառավարության մոտ լարված իրավիճակը շարունակվում է: Այստեղ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Տիգրան Մեծ պողոտան:

«Այս անեծքս հասնելու է երկինք: Էլ չենք դիմանում, մեռած ենք թաղած չենք: Ինչու չեք թողնում մենք հանգիստ ապրենք: Մենք մեռած ենք, էլ չկանք: Երեխաս 2,5 ամիս զոհված, Ջաբրայիլի չոլերում, հազիվ գտանք, բերինք: Իմ լուսս մարեցիք, ձեր ժառանգները դրանից բեթար օրը տեսնեն: Թե իմ երեխան գերեզման գտավ, դուք չգտնեք գերեզման»,-հայտարարեց ծնողներից մեկը: