«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից  ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ  բոլոր տեղերում տեղեկություն են տարածում, որ իբր միացել եմ ԲՀԿ– ին, Քոչարյանին եւ այլն   եւ որ ամենակարեւորն է՝ վերցրել եմ 50000$։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է  ֆեյքերի դեմ։

«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից  ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ  բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր  միացել եմ  ԲՀԿ ֊ին , Քոչարյանին եւ այլն   եւ որ ամենակարեւորն է  վերցրել եմ 50000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։

Մինչեւ «Իմ քայլից» դուրս գալս էլ,  ասում էին «Նիկոլը քեզ 50000$ է տվել,  որ խմբակցությունում մնաս»։

Հիմա, որ էսա ֆեյք բրիգադին  այս օրենքով դատի տամ կարո՞ղ է  պատահի այդ  50000$ գա տեղն ընկնի))))»։

Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով նա առաջարկում է վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչեւ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 միլիոնի փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցման չափ: