2020-ին մեկնարկեց գյուղատնտեսության ապահովագրության ծրագրը, այն գործում էր ընդամենը 2 մարզում եւ միայն խաղաղի ու ծիրանի դեպքում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ տարվա փորձը բավականին հաջող ներդրվել է: Այս տարվանից գյուղատնտեսական ապահովագրությունը գործում է բոլոր մարզերում եւ 11  մշակաբույսի համար՝ խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, ցորեն, գարի, վարսակ, կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, սալոր:

Սա նշանակում է, որ մեր գյուղացիները հնարավորություն ունեն իրենց ապահովագրել կարկուտի, ցրտահարության, հրդեհի ռիսկերից, որոնք ավանդաբար ՀՀ-ում գոյություն են ունեցել»,-ասաց վարչապետը:

Նա նաեւ նկատեց, որ գյուղատնտեսական ապահովագրության գումարի զգալի մասը վճարում է կառավարությունը: