Ռուսական հակակորոնավիրուսային «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին հեղինակավոր Lancet ամսագրի հրապարակումը փաստում է ոչ միայն մեր պատվաստանյութի, այլ նաև հենց ամսագրի հեղինակությունը: Այսօր նման տեսակետ է հայտնել Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Lancet հրատարակությունը հաստատել է իր բարձր կարգավիճակը, իհարկե նաև օբյեկտիվությունը, քանի որ հարյուր հազարավոր պատվաստումներ, որոնք արդեն իսկ իրականացվել են Ռուսաստանում,  հաստատում են ամսագրում տեղ գտած եզրակացությունները, որոնք օբյեկտիվ և խիստ մասնագիտական են: Սա ոչ միայն փաստում է պատվաստանյութի, այլ նաև հենց ամսագրի հեղինակությունը: Պրակտիկան հենց սա է ցույց տալիս: 90 և ավելի տոկոս պաշտպանվածության մակարդակը նշանակում է անվտանգություն», — ասել է Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք՝ Lancet գիտական ամսագիրը օրերս հրապարակել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատել են դեղամիջոցի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը:

Երրորդ փուլի կլինիկական փորձարկումների ընթացքում ռուսական պավաստանյութը ցույց էր տվել արդյունավետության, իմունոգենության և անվտանգության բարձր մակարդակ: Մասնավորապես, պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91.6%:

Նշվում է՝ «Սպուտնիկ V»-ը լիովին պաշտպանում է նոր կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացող ծանր դեպքերից: