Ինչպես տեղեկացնում են քաղաքացիները, որոնք այս պահին գտնվում են Գյումրիով անցնող միջպետական ճանապարհին, մի շարք շիրակցի քաղաքացիներ, որոնց երեխաները այս պահին համարվում են անհետ կորած, կամ գտնվում են գերության մեջ, փակել են միջպետական ճանապարհը և պահանջում են, որ տեղական կամ կենտրոնական իշխանություններից ներկայացուցիչներ գան և պատասխանեն իրենց հարցերին, թե ինչու իրենք տեղեկություն չունեն իրենց զավակների մասին։

Նշենք, որ այս պահին մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել։ հարյուրավոր մեքենաներ չեն կարողանում առաջ շարժվել։ Այս պահի դրությամբ դեռևս ոչ մի պաշտոնյա չի մոտեցել քաղաքացիներին և չի լսել նրանց խնդիրները։