Հայաստանը Ռուսաստանին կապող ավտոճանապարհի Վրաստանի տարածքով անցնող Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ՌԴ-Վրաստան սահմանային անցակետի ռուսական կողմում կուտակվել է 370 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հիմնվելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության վրա։

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքի փակ ավտոճանապարհներին, ապա փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։