Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով ախտահարվածների թիվը մեկ օրում աճել Է 14 494-ով, սակայն օրական ցուցանիշը հոկտեմբերի 17-ից ի վեր ցածր Է եղել 15 հազարից: Ախտահարվածների ընդհնուր քանակը հասել Է 4 012 710-ի, փետրվարի 10-ին լրագրողներին հայտնել են հիվադնության դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,36 տոկոս: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 22 575-ով: Ընդամենն արդեն բուժվել Է 3 516 461 մարդ: Երկու օր Է դուրս գրված հիվանդների թիվը գերազանցում Է նոր հայտնաբերված դեպքերի քանակին: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել Է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 87,6 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 536-ով՝ մեկ օր առաջվա 530-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 78 134 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 1,95 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: