5-րդ զորամիավորումում փետրվարի 9-ին կայացել է զինծառայողների պարգևատրման արարողություն։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին արիության և բարձր մարտունակության համար, հույս  հայտնել, որ նրանք այսուհետ ևս շարունակելու են նվիրումով ծառայել Հայոց բանակին և հայրենիքին։