Չինական Huawei ընկերության հիմնադիր Ռեն Չժենֆեյը կասկածում է, որ նախագահ Ջո Բայդենը կչեղարկի ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Նրա խոսքով՝ ցանցային սարքավորումների եւ այլ տեխնոլոգիաների բարձր վաճառքները պետք է փոխհատուցեն Huawei-ի՝ բջջային հեռախոսների արտադրության ավելի թույլ բիզնեսը: «Մենք կարող ենք գոյատեւել՝ նույնիսկ չապավինելով սմարթֆոնների վաճառքին»,-ասել է նա:

Չժենֆեյը հույս ունի, որ Բայդենը կվերանայի ամերիկյան չիպերի եւ այլ մատակարարների մասին հարըց, որոնք միլիարդավոր դոլարներ են կորցնում Huawei-ի վաճառքներից: Սակայն նա նշել է, որ քիչ հավանական է, որ Huawei-ն կբացառվի ԱՄՆ-ի «սեւ ցուցակից»: