Իսպանիայում բնակվող հայ բարերար Արման Մայիլյանն Արցախյան պատերազմում կատարած սխրանքների ու քաջաբար մարտնչելու համար փետրվարի 10-ին ավտոմեքենա է նվիրել ժամկետային զինծառայող Սուրեն Գաբրիելյանին, հայտնում են Պաշտպանության բանակից։

Շարքային Գաբրիելյանը պատերազմի օրերին առանձնակի քաջություն է ցուցաբերել՝ իր հաշվարկի հետ տանկով ոչնչացնելով հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ։