«Մահ իմացեալ՝ անմահություն»-ը Գևորգյան Մանվելի մասին է ասված։ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ծնված ու Մարտունի 3-ում ծառայող այս տղան ավելի քաջ էր, ավելի համարձակ, քան շատ «հայրենասերներ» միասին վերցրած։

Հասկանալով, որ փրկվելու շանս չունի, թղթի մի կտորի վրա հրաժեշտի նամակ էր գրել հարազատներին.

«Կներեք, հերս, մերս, քրերս, ախպերներս, իմ շատ սիրելի հարազատներ, թեժ էր մшրտը, չդիմացա, լավ մնացեք»:

Մանվել Ռուդիկի Գևորգյանի անունը մինչ օրս չկա զոհվածների ցուցակում։

Մանվելն ընդամենը 19 տարեկան էր։