ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կլինի՞ գեթ մեկը, ով արդար կերպով այլոց վաստակը գնահատի: Չգիտե՛մ էլ: Այն, որ Հայաստանի անունն աշխարհով մեկ հնչեցրել է, դա պետք է հրամայական լիներ, որպեսզի հարգենք այս մարդուն, բայց չէ՜, պետք է ստիպենք, որ իր ծնողը փորձի բացատրել, արդարանալ, նեղսրտել… Լևո՛ն, դու պատերազմի վերջնարդյունքի համար էլ ես մեղավոր, տեղյա՞կ ես…

Ինչո՞ւ քո վաստակած թոշակով տանկեր չես առել, բրոնի ժիլետն ի՞նչ էր, որ չառար ու երկու գնումների գործընթաց տապալեցիր, ծննդատներն ինչո՞ւ չվերազինեցիր ու արդյունքում փակվեց… Բա դու խիղճ ունես ու էսքանից հետո էլ երկրից գնում ես…

Կորցնելուց հետո ենք գնահատում մարդկանց կամ էլ նամարդավարի երբեք չենք գիտակցում, թե ի՞նչ կորցրեցինք… Հուսով եմ՝ մի օր կարժանանաս քո մասին ֆիլմի նկարահանմանը, որը պետական բյուջեից հատկացվող գումարով կլինի… քեզ բարի երթ և վստահ եմ՝ ազգիցդ խռով չես մնա…»: