Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսել:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Մոսկվայում Իրանի դեսպան Ղազեմ Ջալալին Իսլամական հեղափոխության 42-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

««Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության վերաբերյալ մեր բանակցություններն ավարտվել են, և շուտով մենք Իրանի տարածքում այդ պատվաստանյութի արտադրության ականատեսը կդառնանք»,- ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանում մեկնարկել է պատվաստումը ռուսական դեղամիջոցով, որի առաջին խմբաքանակն Իրան էր հասել օրեր առաջ: