Փետրվարի 9-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ շտապօգնության խումբը տուժածին հիվանդանոց էր տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու շինության մոտից։

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 24-ամյա երիտասարդին դանակահարել էր նրա հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 34-ամյա կինը:

Հարուցվել է քրեական գործ:

34-ամյա կինը ձերբակալվել է։

Հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է:

Կատարվում է նախաքննություն: