Գյումրի-Երևան ճանապարհն արդեն բաց է. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը:

Նշենք, որ այսօր գերեվարվածներ զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել էին Գյումրի Երևան և Գյումրի Վանաձոր ավտոճանապարհները:

Արաքսյա Կիրակոսյանի փոխանցմամբ՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանը և Շիրակի ոստիկանապետ Արամ Ղազարյանը հանդիպել է զինծառայողների հարազատների հետ և ձեռք է բերվել, պայմանավորվածություն, որ վաղը հարազատները կհանդիպեն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ: