Armeniasputnik.am-ը գրում է․

Երջանկացած մորը զանգահարել ու ուշ ժամին տեսության գալ են շտապում նաև նրանք, որոնց որդիները կամ ամուսինները դեռ գերության մեջ են։

Չնայած ուշ ժամին՝ գյումրեցիների այս ընտանիքում ելումուտը չի դադարում։ Հեռու-մոտիկ հարազատներ, հարևաններ շտապում են աչքալուսանք տալ։ «Որդիդ տուն է եկել»։

Ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած 5 գերիների թվում 23-ամյա երիտասարդն է։ Մայրը որդու վերադարձի մասին իմացել է միայն րոպեներ առաջ․ իր որդու անունը լսեց հեռուստացույցի առջև նստած, երբ ընթերցում էին հայրենիք վերադարձած տղաների անունները։ Պարզ ու հստակ լսելով որդու անունը՝ էլի ականջներին չէր հավատում։

«Ճի՞շտ եմ լսել»,- արագացած սրտխփոցներով, հուզմունքից չորացած շուրթերով ընտանիքի անդամներին, անսպասելի լուրը լսելուց հետո իրենց տուն շտապած հարևաններին հարցնում է տիկին Մարինեն։