Այսօր հաստատվեց, որ գաղտնի փաստաթղթեր կան ստորագրված՝ Հայաստանի ազգային շահերի հաշվին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է․

«Դավաճան վիժվածքը 2020 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում հայտարարում էր, որ «որեւէ հավելված, այլ փաստաթուղթ գոյություն չունի»:

Այսօր հաստատվեց, որ գաղտնի փաստաթղթեր կան ստորագրված՝ Հայաստանի ազգային շահերի հաշվին:

Ժողովրդից թաքցնում են, թե ի՞նչ, ե՞րբ եւ ինչու՞ է ստորագրվել»։

Նշենք՝ ավելի վաղ ԱԺ-ում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում։