Air Arabia ավիաընկերությունը փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթները, տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», — նշված է ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ: