Անցյալ տարի Ադրբեջանը Թուրքիայից 260,8 միլիոն դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք է ներմուծել, ինչը 194%-ով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
2019 թվականին Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել էր 88,6 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ապրանքներ:
Թուրքիայից զենքի ներմուծման առաջատարը 2020 թվականին եղել է ԱՄՆ-ն, որը թուրքական զենքի վրա ծախսել է 784,2 միլիոն դոլար: