Վարդաշենի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները սարսափելի վիճակի մեջ են, ձնհալի ջրերը լցվել են էդ մարդկանց բնակարանները: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:

«Դա էլ քիչ էր, վերջին երկրաշարժի ժամանակ այդ շենքում տարօրինակ ձայներ են եկել: Մարդիկ սարսափած են: Դուք էլ որպես ավագանու անդամներ գնացեք, լսեք՝ էդ մարդիկ ինչ են ասում; Պետք է այդ շենքը փլվի, զոհեր ունենանք, նոր հանգստանա՞ք:

Սեյսմիկի տված եզրակացության մեջ գրված է, որ պետք է շտապ տարհանենք այս բնակիչներին: Կոչ եմ անում բնակիչներին՝ մենակ ինձ չզանգեն, թող զանգեն քաղաքապետին, փոխքաղաքապետին, ավագանու մյուս անդամներին»,-ասաց նա:

ԲՀԿ-ական անդամը կոչ արեց որեւէ կերպ լուծում գտնել, այդ մարդկանց տեղավորել այլ հասցեներում, մինչեւ կապահովեն բնակարանով: