Սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի տներից մեկում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մովսիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքներն ու կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Քիչ առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են սպանվածի ինքնությունը: Սպանվածը՝ Նորագավիթ թաղամասի 1-ին հողակտորի 125 տան բնակչուհի, 84-ամյա Լուսյա Մկրտչյանն էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: