Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 105 միլիոն թեստ, փետրվարի 9-ին հայտնել Է «Ռսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 105 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Անցած օրը կատարվել Է 214 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 638,8 հազար մարդ: