Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի երեկվա հայտարարության առնչությամբ:

Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։

Հիշեցնենք, որ ի աջակցություն Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի՝ Պավլիկ Մանուկյանը Գլխավոր դատախազության շենքի մոտ էր։ Ակցիայի ընթացքում նա անդրադառնալով Բադասյանի՝ վարչապետին վերացնելու մասին հայտարարությանը, ասաց՝ ինքն էլ է պատրաստ վերացնելու։