Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Իրաքյան Քրդստան վարչապետ Մասուր Բարզանիի հրավերով, հաղորդում է Kurdistan24-ը:

Պոնտիֆիկոսը պետք է ժամանի տարածաշրջան մարտի 7-ին: Նա կհանդիպի վարչապետ Բարզանիի, նախագահ Նեչիվան Բարզանիի եւ նախկին նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Պորտալի տվյալներով՝ նա պատարագ կմատուցի Էրբիլում Ֆրանսո Հարիրի ստադիոնում, որտեղ կայցելեն հազարավոր քրիստոնյաներ: