Ավարտվել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը այս պաշտոնում առաջադրել էր Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը:
Պատգամավորները 102 «կողմ» ձայնով պաշտպանել են Թադեւոսյանի թեկնածությունը, նրան «դեմ» է արտահայտվել միայն 1 պատգամավոր: