Իրանում երեքշաբթի օրը սկսվել է բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով: Մեկնարկի արարողությունը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկրում պատվաստանյութ ստացած առաջին մարդն Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Սաիդ Նամակիի որդին էր:
Իրանում պատվաստումների մեկնարկը հնարավոր է դարձել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի մատակարարման շնորհիվ, որը Թեհրան էր հասցվել փետրվարի 4-ին: