Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-գերմանական համագործակցության զարգացման խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ`շեշտը դնելով Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա:

Նախագահ Էրդողանը հայտնել է Անկարայի վճռականությունը` նպաստելու Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում դրական օրակարգի ձևավորմանը:

Նրա խոսքերով ՝ Անկարան կողմնակից է շփումների ակտիվացմանը և դաշինքի հետ տեխնիկական խորհրդատվությունների անցկացմանը մարտին նախատեսված ԵՄ գագաթնաժողովի նախօրեին:

Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ աշխատանքներ սկսել՝ Թուրքիայի և Եվրամիության միջև 2016 թվականի մարտի 18-ի միգրացիոն համաձայնագիրը թարմացնելու համար:

Էրդողանը վերահաստատել է Անկարայի սպասելիքները Թուրքիա-ԵՄ գագաթնաժողով անցկացնելու մասին`նախքան կառույցում Պորտուգալիայի  նախագահության ավարտը: