Դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ տվեց գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքել, որոնք դրա օտարում չեն ենթադրում: Համապատասխան հայտարարությունը դատարան է ներկայացվել փաստաբան Հովհաննես Խուդոյանի կողմից:

«Որքանով հասկանում ենք, խոսքն այն տան մասին է, որտեղ ապրում է Քոչարյանը, եւ հարակից տարածքի: Եթե խոսքը դրա մասին է, չենք առարկում»,- ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Դատարանը համարեց, որ որեւէ խոչընդոտ չի տեսնում գույքի հետ կապված գործարքների թույլատրման համար, եթե դրանք դրա օտարում չեն ենթադրում, եւ թույլատրեց ցանկացած գործարք, որը կալանքի տակ գտնվող գույքի օտարման չի հանգեցնի: