Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան, տեղեկացնում է 168.am–ը:

Անհետ կորած զինծառյողներից մեկի մայրը, որը չցանկացավ ներկայանալ, կայքիի հետ զրույցում ասել է, որ իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերի է վերադառնալու.

«Մեզ ասացին ժամը 17:00-18:00–ի սահմաններում օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում, բայց գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»:

Նշենք, որ բացի գերեվարվածների հարազատներից, այստեղ նաև զինվորականներ և ոստիկաններ կան: