Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել է արաբական առաջին երկիրը, որը հասել է Մարսի ուղեծիր:

Տիեզերական Hope զոնդը Կարմիր մոլորակ է հասել 19:42-ին:

Փորձագետները Մարսի ուղեծիր հաջողությամբ դուրս գալու հավանականությունը գնահատել են մոտ 50%, քանի որ Մարսի բոլոր առաքելությունների կեսից ավելին ձախողվում է: Վճռական ժամանակի պատուհանը սարսափելի եւ տագնապալի 27 րոպեն էր, որի ընթացքում Hope զոնդը պետք է 100,000 կմ/ժ արագությունից կտրուկ դանդաղեցներ մինչեւ 18,000 կմ/ժ՝ գործարկելով վեց շարժիչ ուղիղ 27 րոպե: Դա ծախսել է նրա վառելիքի գրեթե կեսը, ինչը թույլ է տվել նրան գրավվել Մարսի ձգողական ուժի կողմից եւ դուրս գալ ուղեծիր:

200 միլիոն դոլար արժողությամբ Hope զոնդը արձակվել է հուլիսի 20-ին՝ ճապոնական «Տանեգասիմա» տիեզերակայանից: Այժմ նա կանցկացնի մեկ մարսական տարի, որը համարժեք է Երկրի վրա 687 օրվա՝ ուսումնասիրելով եւ հավաքելով տվյալներ Կարմիր մոլորակի մթնոլորտի վերաբերյալ:

ԱՄԷ-ի հավակնոտ նախագիծը նախապատրաստվել է վեց տարի, եւ երկիրը դարձրել է Մարս հասած աշխարհի հինգերորդ երկիրը: