Բաքվից արդեն օդ է բարձրացել ու Հայաստան է ուղևորվում ինքնաթիռ՝ հինգ ռազմագերիներով։ Այդ մասին 24News-ին հայտնել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

«Այս պահին հինգ ռազմագերիները գտնվում են ինքնաթիռում», — նշել է նա։

24News-ը շուտով ուղիղ հեռարձակում կապահովի Էրեբունի օդանավակայանի հարակից տարածքից, որտեղ վայրէջք է կատարելու հայրենիք վերադարձող ռազմագերիներով ինքնաթիռը։