«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Գույքի բռնագանձման ու դրա վաճառքից ստացած միջոցները ժողովրդին բաժանելու կոչերով իշխանության եկացած Նիկոլ Փաշինյանի վրա «թթվել» է Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը:

Փողեր բաժանել խոստացող ու մեծ-մեծ փռթող Փաշինյանը ոչ միայն մեկ հյուրանոցի հարց չկարողացավ լուծել, այլ նաեւ լրացուցիչ բեռ ստեղծեց ժողովրդի հաշվին պահվող բյուջեի վրա:

Բայց դա դեռ ամենավատը չէ, հարց է առաջանում՝ լավ բա ինչու՞ չի վաճառվում հյուրանոցը: Միթե ոչ մի գործարար չկար ամբողջ աշխարհում, ով կուզենար գնել այն:

Գոլդն Փելես հյուրանոցի վաճառքի համար առաջին աճուրդը նախատեսված էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, որի ժամանակ նախնական գին էր սահմանվել 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Աճուրդը սակայն տեղի չի ունեցել, քանի որ գնման որեւէ հայտ չի եղել:

Երկրորդ աճուրդը, որը նախատեսված էր 2020 թվականի փետրվարի 21-ին, եւս չի կայացել նույն պատճառաբանությամբ՝ չնայած նրան, որ գինը սահմանվել էր նախորդից 5 տոկոս պակաս՝ 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ:

Գործարարներ, իհարկե շատ կան, բայց նրանցից ոչ ոք հիմար չէ, քանզի «շուստրի» նիկոլականներն այնպիսի թիվ են կրակում, որ կարողանան թե՛ մուծվել Աննայի հիմնադրամին եւ թե՛ բյուջեում էլ որոշակի բան ցույց տալ:

ՔՊ-ամերձ շրջանակներից մեր աղբյուրները վկայում են, որ խնդիր է դրված 5 միլիարդ 350 միլիոն դրամ հյուրանոցի վաճառքից փոխանցել Աննայի հիմնադրամին եւ սա է գլխավոր պատճառը, որ չեն կարողանում բիզնեսի համար ողջամիտ գնով աճուրդ անցկացնել:

Այո բարեկամներ, ամբողջ կյանքում փողով հոդված գրած Նիկոլ Փաշինյանը փողեր վերադարձնելու իր մոդելն ունի, ճիշտ է դեռեւս մոտը լավ չի ստացվում, բայց ստացվելու դեպքում էլ միամիտ չլինեք ու անիմաստ հույսեր չփայփայեք, որ ձեզ դրանից գեթ մի գրոշ կհասնի»։