Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 204-ով: 15 մարդ մահացել է:

StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 262 228 դեպք:

Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 254 350 հիվանդ, մահացել է 3 298 բուժառու: