Ռուս զինվորականներն օգնել են Ադրբեջանին 150 տոննա մարդասիրական օգնություն հասցնել Ղարաբաղ, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

20 «ԿամԱԶ» բեռնատարներից եւ հինգ ուղեկցող ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը շինարարական նյութեր է տեղափոխել Քելբաջարի շրջան: Այնտեղ վերականգնում են էլեկտրաէներգիան եւ ջրամատակարարումը սոցիալական հաստատություններում եւ բնակելի շենքերում: Խաղաղության պայմանագրի արդյունքում այդ տարածքներն անցել են Բաքվի վերահսկողության տակ:

Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ համաձայնագրի շրջանակներում: