Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի համատեքստում:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իսրայելական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջեւ: Շարունակվել է մտքերի փոխանակումը միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակի համատեքստում: